«Գիրչին» հրապարակում է սեփական էգզիթփոլների արդյունքները, որի համաձայն նրանց թեկնածուն Մթածմինդայում ստացել է 15.86 տոկոս ձայն
«Գիրչին» հրապարակում է սեփական էգզիթփոլների արդյունքները, որի համաձայն նրանց թեկնածուն Մթածմինդայում ստացել է 15.86 տոկոս ձայն

«Գիրչի» քաղաքական միավորումը հրապարակում է սեփական էգզիթփոլի արդյունքները: Արդյունքների համաձայն, Մթածմինդայի շրջանում միջանկյալ մեծամասնական ընտրություններում «Գիրչիի» թեկնածուն հավաքել է ձայների 15.86 տոկոսը:

Ինչպես հայտարարել է մեծամասնական թեկնածու, Հերման Սաբոն, հետազոտությունը չի իրականացվել մասնագիտացված ձևով, այդ իսկ պատճառով չեն ցանկանում, որ այդ տվյալները դառնան սպեկուլացիաների առարկա, հրապարակում են միայն սեփական արդյունքները:

Նրա խոսքով, «Գիրչի» էգզիթփոլի համաձայն, առաջին տուրում ոչ մի թեկնածու չի հաղթել, և երկրորդ փուլ են անցել «վրացական երազանքի» թեկնածու, Լադո Կախաձեն և «եվրոպական Վրաստանի» և «ազատ ժողովրդավարների» թեկնածու, Շալվա Շավգուլիձեն: