Գիորգի Վոլսկին պատվաստվել է «Astrazeneca» պատվաստանյութով
Գիորգի Վոլսկին պատվաստվել է «Astrazeneca» պատվաստանյութով

Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկին Ինգորողվայի համալսարանական կլինիկայում պատվաստվել է «Astrazeneca» պատվաստանյութով:

Պատվաստման գործընթացն իրականացվել է հատուկ արձանագրության լիակատար պահպանմամբ, իսկ պատվաստվելուց առաջ Գիորգի Վոլսկին անցել է թերապևտի խորհրդատվություն: Պատգամավորը շնորհակալություն հայտնեց կլինիկայի աշխատակիցներին բարձր պրոֆեսիոնալիզմի համար և հասարակությանը կոչ արեց ժամանակին պատվաստումներ իրականացնել:

«Ես ինձ լավ եմ զգում, եւ բոլորին խորհուրդ եմ տալիս ժամանակին պատվաստվել: Մարդկության համար ամենամեծ սպառնալիքը «Կովիդի» սարսափելի վարակն է: Հետևաբար, պատվաստումը մեր պայքարի միակ մեթոդը, միակ միջոցն ու զենքն է: Ցանկացած պատվաստանյութ, լինի դա «Astrazeneca», «Pfizer» կամ որևէ այլ, որը մտնում է Վրաստան, պետք է լինի բարձր մակարդակի և ստուգված և գրանցված միջազգային ինստիտուտների կողմից», – ասաց Գիորգի Վոլսկին:

Հատկանշական է, որ խորհրդարանի նախագահի առաջին տեղակալը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է կնոջ հետ: