Գիորգի Մարգվելաշվիլու խորհրդականներն այսօր հանդիպելու են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին
Գերագույն դատարանի նախագահի թեկնածուին ընտրելու նպատակով, նախագահի վարչությունում այսօր անցկացվելու է խորհրդակցությունների հերթական փուլը: Գիորգի Մարգվելաշվիլու խորհրդականներն այսօր հանդիպելու են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Հանդիպմանը քննարկվելիք գլխավոր թեման է լինելու այն չափանիշները, ըստ որի պետք է ընտրվի Գերագույն դատարանի նախագահը:
Հանդիպումներ են նախատեսված քաղաքական օղակների, Ժողովրդական պաշտպանի և Փաստաբանների միության ներկայացուցիչների հետ:
Գիորգի Մարգվելաշվիլին Գերագույն դատարանի նախագահի պաշտոնի թեկնածուին կներկայացնի հավանաբար սեպտեմբերին, խորհրդակցությունների ավարտից հետո:
Գերագույն դատարանի նախկին նախագահ Նինո Գվենետաձեն հրաժարական է տվել: Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին խորհրդակցություններ է սկսել Գերագույն դատարանի նոր նախագահի թեկնածուին ընտրելու համար: