Գիորգի Մարգվելաշվիլին Հայաստանի նախագահին շնորհավորել է անկախության օրվա առթիվ
Գիորգի Մարգվելաշվիլին Հայաստանի նախագահին շնորհավորել է անկախության օրվա առթիվ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայ գործընկերոջը, Արմեն Սարգսյանին շնորհավորել է անկախության օրվա առթիվ:

Ինչպես նշված է նախագահի շնորհավորական նամակում, Վրաստանի և Հայաստանի բարեկամությունը հիմնված է պատմական և մշակութային խորը ավանդույթների վրա:

«Ձերդ գերազանցություն, վրաց ժողովրդի և անձամբ իմ անունից, ցանկանում եմ սրտանց շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնման օրվա կապակցությամբ:

Հայ ժողովուրդն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, որպեսզի կառուցեր հաջողակ և անկախ պետություն: Ցանկանում եմ, օգտվել առիթից և նշել, որ Վրաստանի և Հայաստանի բարեկամությունը հիմնված է պատմական և մշակութային խորը ավանդույթների վրա: Հավատում եմ, որ ընդհանուր ջանքերով, մենք կկարողանանք հաղթահարել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները և ապագայում մեր համագործակցությունն առավել խորացնել՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:

Ձերդ գերազանցություն, թույլ տվեք մեկ անգամ ևս հաստատել իմ խորը հարգանքը և մաղթել Ձեզ և եղբայրական հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն»,- նշված է Գիորգի Մարգվելաշվիլու շնորհավորական նամակում:

Թողնել մեկնաբանություն