Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Տոմաս Գրեմինգերի հետ
Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Տոմաս Գրեմինգերի հետ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Վրաստանում այցով գտնվող ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Տոմաս Գրեմինգերի հետ:

Վրաստանի նախագահի վարչակազմի մամուլի ծառայության լրատվությամբ կողմերը քննարկել են ԵԱՀԿ-ի և Վրաստանի միջև համագործակցության խորացման հարցերը և զրուցել ապագա հեռանկարների, բռնազավթված տարածքներում ստեղծված իրավիճակի, անվտանգության հիմնախնդիրների և այս գործընթացում ԵԱՀԿ-ի ներգրավվածության մասին:

Վրաստանի նախագահը ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարին մանրամասն լրատվություն է փոխանցել ընթացող գործընթացների վերաբերյալ:

Վրաստանի նախագահը ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ զրուցել է նաև Վրաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, գալիք նախագահական ընտրությունների և այդ գործընթացներում ԵԱՀԿ-ի ներգրավածության հարցերի շուրջ:

Հանդիպման վերջում Տոմաս Գրեմինգերը հայտարարել է, որ լավ է ծանոթացել այն բարդությունների հետ, որոնց առջև կանգնած է Վրաստանը: