Գիորգի Մարգվելաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Գիորգի Մարգվելաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նա ժամանելու է Նյու Յորք:

Նախագահի վարչակազմի մամուլի ծառայության լրատվությամբ, Գիորգի Մարգվելաշվիլին մասնակցելու է «խաղաղության և զարգացման պահպանումը փոփոխական աշխարհում» թվով 14-րդ համաժողովին: Համաժողովը անց է կացվում ՄԱԿ-ի միջոցառումների շրջանակներում և դրան մասնակցում են մոտ 50 գործող և նախկին լիդերներ:

Վրաստանի նախագահը տոնական բացման ժամանակ ելույթ է ունենալու խոսքով և տարբեր երկրների լիդերների հետ միասին, մասնակցելու է աշխատանքային բանավեճին, որտեղ ուշադրությունը բևեռելու է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման և անվտանգության հարցերի վրա: Գիորգի Մարգվելաշվիլին զրուցելու է նաև տարածաշրջանում գոյություն ունեցող մարտահրավերների և բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի մասին:

Այցի շրջանակներում ծրագրված են երկկողմ հանդիպումներ կոնֆերանսին մասնակից լիդերների հետ:

Դրա հետ մեկտեղ, նախագահի վարչակազմի մամուլի ծառայության լրատվությամբ, երկրի նախագահը այցելելու է «Վեսթ Փոինթի» ռազմական ակադեմիա, որտեղ հանդիպելու է ակադեմիայի ղեկավարության և ուսանողների հետ: Գիորգի Մարգվելաշվիլին կարդալու է դասախոսություն և հանդիպելու է ակադեմիայի վրաց ուսանողների հետ:

Վրաստանի նախագահի այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ ավարտվելու է սեպտեմբերի 29-ին: