Գիորգի Մարգվելաշվիլին ԱՄՆ-ում հանդիպել է Սլովակիայի նախագահին
Գիորգի Մարգվելաշվիլին ԱՄՆ-ում հանդիպել է Սլովակիայի նախագահին

Նախագահի վարչության տեղեկությամբ, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում հանդիպել է սլովակ գործընկեր Անդրեձ Կիսկային:

Հանդիպմանը կողմերը զրուցել են երկու երկրների հերթական արդյունավետ քաղաքական հարաբերության և այս հարաբերությունների հետագա զարգացման մասին:

Հանդիպման գլխավոր թեման էր բռնազավթված տարածքներում առկա իրավիճակը և անվտանգության միջավայրը:

Կողմերը քննարկել են Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները: Ընդգծվել է այս հարցի միջազգային և Եվրամիության օրակարգում պահպանման անհրաժեշտությունը:

Գիորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Սլովակիայի նախագահին՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևերը աջակցելու համար, որոնք վերաբերում են Աբխազիայից և Հարավային Օսեթիայից Վրաստանի քաղաքացիների բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակին և բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների խախտումներին: