Գիորգի Կվիրիկաշվիլին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վես Միտչելի հետ
Գիորգի Կվիրիկաշվիլին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վես Միտչելի հետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վես Միտչելի միջև կայացել է հեռախոսազրույց:

Միտչելը զրույցի ժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Վրաստանի հետ համագործակցությունը:

Նրա գնահատմամբ Վրաստանի առաջատար երկիր է տարածաշրջանում, իրականացրած բարեփոխումների տեսանկյունից և առանձնահատուկ է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի դերը այդ բարեփոխումների իրականացման գործում:

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը, պետքարտուղարության անունից հաստատել է Վրաստանի նկատմամբ աջակցությունը, այն մարտահրավերների հաղթահարման գործում, որոնց առջև այսօր կանգնած է երկիրը: Նրա խոսքերով ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը տեղեկացված է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Իր հերթին Վրաստանի վարչապետը նշել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Վրաստանի համար անչափ կարևոր է: Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերով Վրաստանը ԱՄՆ-ի համար հուսալի գործընկեր :

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նաև, պաշտպանության ոլորտում ԱՄՆ-Վրաստան համագործակցությանը և Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման հեռանկարներին վերաբերող հարցեր: