Գիորգի Գախարիային խորհրդարանում լսելու են ուրբաթ, մայիսի 18-ին
Գիորգի Գախարիային խորհրդարանում լսելու են ուրբաթ, մայիսի 18-ին

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային խորհրդարանում լսելու են ուրբաթ, մայիսի 18-ին,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» դաշինքի նախագահ Մամուկա Մդինարաձեն:

Ինչպես նշել է Մդինարաձեն, Գիորգի Գախարիային ոչ թե լսելու են դաշինքի կամ կոմիտեի նիստին, այլ նա խորհրդարանի լիագումար նիստին պատասխանելու է պատգամավորների հարցերին:

«Քաղաքական գործչի իրավասությունը չէ գնահատել, թե ինչ սխալներ են եղել, դրա վրա արձագանքում են համապատասխան մարմինները:

Ուրբաթ օրը հնչեցնելու ենք բոլոր այն հարցերը, որոնք ունենք Թբիլիսիի ակումբներում հատուկ գործողության հետ կապված»,- հայտարարել է Մդինարաձեն: