Գիորգի Գախարիային այսօր կլսեն խորհրդարանում
Գիորգի Գախարիային այսօր կլսեն խորհրդարանում

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային այսօր կլսեն խորհրդարանում: Գիորգի Գախարիան լիագումար նիստին օրենսդիրներին ծանոթացնելու է իր գործունեության արդյունքների հետ, որից հետո հանդիպումը շարունակվելու է հարց-պատասխան ռեժիմում:

Գլխավոր հարցերից մեկը, որը պատրաստվում են բարձրացնել պատգամավորները, Խորավայի փողոցի ողբերգությունն է: Ինչպես հայտարարում են կառավարող թիմում, ներքին գործերի նախարարին հարցեր են ուղղելու Խորավայի փողոցի գործով ստեղծված քննչական հանձնաժողովի խորհրդակցությունների առնչությամբ:

Դրա հետ մեկտեղ, ինչպես Առաջին ալիքին հայտնել է Խորավայի փողոցում սպանված անչափահասներից մեկի հայրը, Զազա Սարալիձեն, նա այսօր պատրաստվում է գնալ խորհրդարան: