Գիորգի Գախարիայի հետ շատ լավ հարաբերություններ ունեյի և ունեմ, ինձ համար հայտնի էր մինչ նրա հայտարարությունը, որ պատրաստվում էր հրաժարական տալ. Վախտանգ Գոմելաուրի
Գիորգի Գախարիայի հետ շատ լավ հարաբերություններ ունեյի և ունեմ, ինձ համար հայտնի էր մինչ նրա հայտարարությունը, որ պատրաստվում էր հրաժարական տալ. Վախտանգ Գոմելաուրի

Վրաստանի ներքին գործերի նախարարի թեկնածու Վախտանգ Գոմելաուրին, խորհրդարանում հանձնաժողովների համատեղ նիստից հետո պատասխանել է լատվամիջոցների հարցերին:

Ըստ Գոմելաուրիի, ինքը լավ հարաբերություններ է ունեցել Գիորգի Գախարիայի հետ և մինչ օրս էլ ունի:

«Բազմաթիվ հարցեր են առաջացել, որ մեր միջև որոշակի հակասություններ կան: Մեր միջև առճակատում չի եղել: Իհարկե ոչ էլ հիմա կա: Մենք շատ լավ հարաբերություններ ունեյինք: Կարծիքների տարբերություն եթե եղել է, դա չի նշանակում հակասություն, ընդհակառակը, դա առողջ է և ճիշտ: Թիմում, իհարկե, պետք է լինեն հարցեր և տարբեր կարծիքներ: Հայտարարությունից առաջ, իհարկե, հայտնի էր, որ նա պատրաստվում է հրաժարական տալ: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ՆԳ նախարարը չգիտի վարչապետի հրաժարականի մասին հայտարարությունից առաջ: Նորից եմ ասում ՝ ես շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Գախարիայի հետ և մինչ այժմ էլ ունեմ: Ինչպե՞ս կարող է մի անձնավորություն, որի հետ դուք ընկերներ եք, մտերիմ և հարաբերությունների մեջ, ձեզ չի ասում հրաժարականի մասին, դա տարրական հարգանք է», – ասել է Վախտանգ Գոմելաուրին: