Գիորգի Գախարիայի և Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի միջև կայացել է հեռախոսազրույց
Գիորգի Գախարիայի և Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի միջև կայացել է հեռախոսազրույց

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի միջև կայացել է հեռախոսազրույց:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը քննարկել են COVID 19-ի համաշխարհային համավարակի հետևանքով ստեղծված մարտահրավերները: Ընդգծվել է Վրաստանին Եվրամիության կողմից օգնության կարևորությունը, որը նպատակ ունի բարելավել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը և հաղթահարել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը:

Նրանց տեղեկությամբ, զրույցը վերաբերել է Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին: Այս համատեքստում նշվել է, որ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Վրաստանում համավարակային և տնտեսական մարտահրավերներին ի պատասխան, կարևոր է, որ նոր գումարման խորհրդարանը հավաքվի ժամանակին, երկրի հետագա ժողովրդավարական զարգացման համար: Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վրա, ներառյալ տրանսպորտը, էներգետիկան և թվային հաղորդակցությունը:

Վարչապետը նշել է, որ Վրաստանը ավելի շատ ֆիզիկական ինտեգրման կարիք ունի Եվրամիությանը, ներառյալ աստիճանական ինտեգրում միասնական եվրոպական շուկային: Կողմերը քննարկել են երկրի առաջընթացը եվրոպական ինտեգրման ճանապարհին  և ժողովրդավարական զարգացման բարձր մակարդակը, ինչպես նաև իրականացվող բարեփոխումները, որով երկիրը տարածաշրջանում առաջատարն է:

Զրույցը վերաբերել է Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդի նիստին, որը նախատեսվում է անց կացնել Բրյուսելում, 2021 թվականի առաջին կեսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արևելյան գործընկերության կարևոր հարցեր և մեկ անգամ ևս նշվել է, որ Վրաստանը Արևելյան գործընկերության առաջատար երկիրն է: Ընդգծվել է, Վրաստանի կարևոր դերը Սևծովյան տարածաշրջանում:

Գիորգի Գախարիան շնորհակալություն հայտնեց Եվրամիությանը, երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սատարելու համար: