Գիորգի Գախարիայի և «թեթրի խմաուրի» շարժման ներկայացուցիչների միջև համաձայնության պայմանների վրա աշխատանքը սկսվելու է այսօր
Գիորգի Գախարիայի և «թեթրի խմաուրի» շարժման ներկայացուցիչների միջև համաձայնության պայմանների վրա աշխատանքը սկսվելու է այսօր

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի և «թեթրի խմաուրի» (սպիտակ աղմուկ) շարժման ներկայացուցիչների միջև համաձայնության պայմանների վրա աշխատանքը սկսվելու է այսօր:

Ինչպես երեկ, Գիորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո հայտարարել է շարժման լիդեր, Բեքա Ծիքարիշվիլին, այսօր ժամը 10-ից նախարարի հետ քննարկելու են ուրբաթ գիշեր զարգացած իրադարձությունները:

«Նա պատրաստ է, նրանց, ովքեր գործել են անօրինական, պատասխանատվության ենթարկել»,-հայտարարել է Բեքա Ծիքարիշվիլին:

Նրա խոսքերով, ցուցարարները ստացել են խոստում, որ վերսկսվելու է թմրաքաղաքականության բարեփոխման վրա աշխատանքը:

Ներքին գործերի նախարարը ներողություն է խնդրել ցույցի մասնակիցներից և կոչ արել նրանց, որ նրանք նույնպես ներողություն խնդրեն այն ոստիկաններից, որոնք հասցրել են անպատվություն:

Նախարարը խոստացել է, որ այսօրվա հանդիպման ժամանակ նրանց հետ միասին քննարկելու է ուրբաթ օրվա իրադարձությունների ամեն պահը:

Նախարարի խոսքերով յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը և առողջությունը ամենից կարևորն է:

Երեք ուշ երեկոյան, ներքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո, «թեթրի խմաուրի» շարժման ցույցը ավարտվեց: