Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ գոյություն ունեցող իրավիճակը, նշել են լիակատար հրադադարի մասին ձեռք բերված համաձայնության կարևորությունը և հույս հայտնել, որ նրա վավերացման գործընթացում կպահպանվի դրական դինամիկան:
Վարչապետերը ընդգծել են Հարավային Կովկասում հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման կարևորությունը, տարածաշրջանի երկրների կայունության և զարգացման համար: