Գիորգի Գախարիայի և Մայք Պոմպեոյի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Գիորգի Գախարիայի և Մայք Պոմպեոյի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության հիմնահարցերը: Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:

Ըստ նրանց, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև հեռախոսազրույցը կապված էր Վաշինգտոնում հետաձգված Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայի լիագումար նիստի կապակցությամբ: Նիստի հետաձգման պատճառը կովիդ 19 էր: Կողմերը հույս են հայտնել, որ լիագումար նիստը կկայանա մինչև տարեվերջ:

Ըստ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության, կողմերը քննարկել են գլոբալ համավարակի ընդհանուր մարտահրավերները և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկան: Պետքարտուղարը բարձր է գնահատել համավարակի դեմ պայքարի գործում Վրաստանի կառավարության ձեռնարկած արդյունավետ քայլերը: