Գիորգի Գախարիայի և Իլհամ Ալիևի միջև կայացել է հեռախոսազրույց
Գիորգի Գախարիայի և Իլհամ Ալիևի միջև կայացել է հեռախոսազրույց

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացել է հեռախոսազրույց: Այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Նրանց փոխանցմամբ, Վրաստանի վարչապետը կարևորել է Ադրբեջանի և Հայաստանի միջև լիակատար հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը և հույս հայտնել, որ խաղաղ գործընթացի սկիզբը կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

Կողմերը քննարկել են դիմակայող կողմերի միջև հետագա երկխոսության հեռանկարները: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում առկա հակամարտությունների կապակցությամբ խաղաղ գործընթացների ակտիվացումը: