Գիորգի Գախարիայի և ԱՄՆ-ի սենատոր Դևիդ Պերդյուի միջև կայացել է հեռախոսազրույց
Գիորգի Գախարիայի և ԱՄՆ-ի սենատոր Դևիդ Պերդյուի միջև կայացել է հեռախոսազրույց

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգի սենատոր Դևիդ Պերդյուի միջև կայացել է հեռախոսազրույց:

Զրույցի ժամանակ ընդգծվել է Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերության և համագործակցության հետագա ընդլայնման այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են՝ պաշտպանությունը և անվտանգությունը, առևտուրը և էկոնոմիկան:

Սենատոր Պերդյուն նշել է, որ Վրաստանի ազգային շահերի և անվտանգության թեմաներին աջակցությունը հաշվի առնված կլինի օրենսդրական մակարդակով:

Կողմերը քննարկել են Վրաստանի օկուպացված տարածքներում անվտանգության և մարդասիրական տեսանկյունից վատթարացած վիճակը: Սենատոր Պերդյուն ԱՄՆ-ի կոնգրեսի կայուն աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և նշել, որ կրկին մնում է մեր երկրի հավատարիմ բարեկամը:

Հեռախոսազրույցի ժամանակ առանձնապես ընդգծվել է Սև ծովի անվտանգության նշանակությունը տարածաշրջանի կայուն զարգացման ապահովման համար և Վրաստանի կարևորագույն դերն այս ուղղությամբ: