Գիորգի Գախարիայի առաջնորդությամբ մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները կշարունակվեն նաև ապագայում. Ռեջեփ Թայիփ Էրդողան
Գիորգի Գախարիայի առաջնորդությամբ մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները կշարունակվեն նաև ապագայում. Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորում է Գիորգի Գախարիային Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Շնորհավորական նամակում Ռեջեփ Թայիփ Էրդողանն նշել է, որ վստահ է, որ Գիորգի Գախարիայի առաջնորդությամբ երկու երկրների միջև առկա ռազմավարական համագործակցությունն ու բարեկամական կապերը կշարունակվեն նաև ապագայում

«Պարոն վարչապետ, իմ թանկագին ընկեր, իմ և Թուրքիայի կառավարության անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ հաջող ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ այս ծայրահեղ ժամանակահատվածում, որը ես գնահատում եմ, որպես հնարավորությունների պատուհանի բացում  տարածաշրջանում կայուն խաղաղության համար, ձեր իմաստուն առաջնորդությամբ, մեր երկրների ռազմավարական համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները կշարունակվեն նաև ապագայում: Օգտվելով առիթից, ցանկանում եմ ձեր գերազանցությանը մաղթել քաջ առողջություն և երջանկություն, ինչպես նաև բարօրություն մաղթել իմ բարեկամ վրացի ժողովրդի: Թող նոր տարին խաղաղություն ու բարություն բերի մեր երկրներին և մեր տարածաշրջանին»,- ասվում է նամակում, որը տարածել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը: