Գիորգի Գախարիան Զեդա Սաքարա գյուղի նորակառույց դպրոցում հանդիպել է աշակերտների և մանկավարժների հետ
Գիորգի Գախարիան Զեդա Սաքարա գյուղի նորակառույց դպրոցում հանդիպել է աշակերտների և մանկավարժների հետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի, Իմերեթիի տարածաշրջանում պետական ​​լիազոր Զվիադ Շալամբերիձեի և մեծամասնական պատգամավոր Բեժան Ծաքաձեի հետ միասին, Զեստափոնիի շրջանի, Զեդա Սաքարա գյուղի նորակառույց հանրային դպրոցում, հանդիպել է  աշակերտների և ուսուցիչների հետ: Տեղեկատվությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Նրանց հաղորդմամբ, կառավարության ղեկավարը խոսել է համավարակաբանական նորմերին համապատասխան ուսումնական գործընթացի անվտանգ անցկացման կարևորության մասին և աշակերտներին հաջողություններ է մաղթել ուսումնական նոր միջավայրում:

Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, հենց համավարակաբանական անվտանգության բարձրագույն չափանիշների պաշտպանությանն ու ուսուցիչների և աշակերտների խնամքին է ուղղված պետության որոշումը, համաձայն որի, յուրաքանչյուր դպրոցում, որտեղ ուսումնական գործընթացը վերսկսվել է դասասենյակներում, երկու շաբաթը մեկ անգամ, փորձարկվելու են ուսուցիչների և դպրոցի վարչակազմի աշխատողների առնվազն 20 %-ը: Բացի այդ, վարչապետը նշել է, որ եթե աշակերտի ծնողը ցանկանում է, որ երեխան ուսումը շարունակի հեռակա ձևաչափով, նախարարությունը նրան այդպիսի հնարավորություն կտա: Ուսուցիչները այդ ավելացված դասաժամերի համար կստանան լրացուցիչ հավելավճար:

Կառավարության ղեկավարը դիտել է նորակառույց դպրոցի շենքը, որը նախատեսված է 300 աշակերտի համար:

«Ժամանակակից տիպի եռահարկ շենքը հարմարեցված է հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտների համար: Դպրոցն ունի հրդեհային անվտանգության համակարգ, բնագիտական ​​լաբորատորիաներ, համակցված մարզադահլիճ: Բակում կազմակերպված մարզական հրապարակ:

Շինարարական աշխատանքներն իրականացվել են կրթական և գիտական ​​ենթակառուցվածքների զարգացման գործակալության կողմից, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և եվրոպական չափանիշներով էկոլոգիապես մաքուր շինանյութեր: Նախագծի արժեքը գերազանցում է 4,5 միլիոն լարին: Հանրային դպրոցը, որտեղ աշխատում է 31 մարդ, ունի 139 աշակերտ», – հայտարարել են վարչապետի մամուլի ծառայությունում: