Գիորգի Գախարիան զբոսաշրջության ոլորտի վերականգնման ռազմավարական ծրագրի շուրջ անցկացրել է աշխատանքային հանդիպում
Գիորգի Գախարիան զբոսաշրջության ոլորտի վերականգնման ռազմավարական ծրագրի շուրջ անցկացրել է աշխատանքային հանդիպում

Կառավարությունն ինտենսիվորեն աշխատում է զբոսաշրջության ոլորտի վերականգնման ռազմավարական ծրագրի շուրջ: Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ նպատակով այսօր վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ևս մեկ աշխատանքային հանդիպում:

Կառավարության ղեկավարը հանդիպման ժամանակ նշել է, որ տնտեսության վերականգնման և հետճգնաժամային կառավարումը կառավարության համար դառնում է գերակա առաջնահերթություն և խիստ կարևոր է ձեռնարկել արդյունավետ քայլեր, որպեսզի երկիրն իր հաստատուն տեղն ունենա գլոբալ մրցակցության մեջ: