Գիորգի Գախարիան ծխի պես գոլորշիացել է, նա շատ լավ գիտի, որ դավաճան է և թաքնվում է առաջին հերթին ինքն իրենից. Իրակլի Կոբախիձե
Գիորգի Գախարիան ծխի պես գոլորշիացել է, նա շատ լավ գիտի, որ դավաճան է և թաքնվում է առաջին հերթին ինքն իրենից. Իրակլի Կոբախիձե

Գիորգի Գախարիայի, դավաճանի կուսակցության հետ համագործակցությունը բացառվում է, – այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, Գախարիայի քաղաքական կուսակցությունը անպայման քայքայվելու ու կազմալուծվելու է:

«Մենք հայտարարում էինք, որ այս անձը ընտրություններից հետո թաքնվելու է հասարակությունից: Դուք գիտեք, որ ընտրություններից հետո նա պարզապես չի հայտնվում, նույնիսկ տարրական շնորհակալություն չի հայտնել իր կուսակցությանը սատարող 10 հազար մարդկանց: Այս մարդը ծխի պես գոլորշիացել է, ինչը ցույց է տալիս, որ նա շատ լավ գիտի. Նա դավաճան է: Առաջին հերթին նա թաքնվում է ինքն իրենից»,- ասել է Կոբախիձեն:

Թողնել մեկնաբանություն