Գիորգի Գախարիան տարեկան զեկույցով խորհրդարանում ելույթ կունենա ընթացիկ շաբաթ
Գիորգի Գախարիան տարեկան զեկույցով խորհրդարանում ելույթ կունենա ընթացիկ շաբաթ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան խորհրդարանում տարեկան զեկույցով հանդես կգա ընթացիկ շաբաթ: Գիորգի Գախարիայի օրենսդիր մարմին այցելելու ճշգրիտ ամսաթիվը հավանաբար հայտնի կդառնա այսօր:

Իշխող թիմի հիմնական հարցերը վերաբերում են անցած տարվա հաշվետու ժամանակաշրջանին: Բացի այդ, խորհրդարանական մեծամասնությանը հետաքրքրում են ընթացիկ գործընթացները և գործադիր իշխանության ապագա ծրագրերը:

Ինչպես հայտնի է, «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը չի մասնակցելու Վարչապետի տարեկան զեկույցին : Նրանք իշխանություններին կոչ են անում կատարել մարտի 8-ի համաձայնագիրը, մասնավորապես, նրանք պահանջում են բանտիզ ազատել Գիորգի Ռուռուային: Տարբերվում է «Ազգային շարժման» դիրքորոշումը: Կուսակցությունում ասում են, որ ներկա են գտնվելու Գիորգի Գախարիայի տարեկան զեկույցին և հարցեր կառաջադրեն հիմնականում ճշգրտված բյուջեի վերաբերյալ: