Գիորգի Գախարիան սեպտեմբերի 29-ին հանդիպելու է Ենս Սթոլթենբերգի հետ
Գիորգի Գախարիան սեպտեմբերի 29-ին հանդիպելու է Ենս Սթոլթենբերգի հետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, սեպտեմբերի 29-ին հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ՝Ենս Սթոլթենբերգի հետ:

Այս մասին տեղեկությունը տարածում է հյուսիս-ատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը:

Պրեսռելիզի համաձայն, Ենս Սթոլթենբերգը Գիորգի Գախարիային հյուրընկալելու է Բրյուսելում: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում կլինի նաև, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Հանդիպման ավարտին կողմերը հանդես կգան հայտարարություններով: