Գիորգի Գախարիան, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ միասին բացել է TANAP գաղամուղի նախագիծը
Գիորգի Գախարիան, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ միասին բացել է TANAP գաղամուղի նախագիծը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ միասին բացել է TANAP-ի նախագծի շինարարության ավարտին նվիրված պաշտոնական միջոցառումը:

Պաշտոնական միջոցառումը կայացել է Թուրքիայում, Էդիրնե նահանգում: Նախագծի մասնակից երկրների առաջնորդները համատեղ սեղմել են կոճակը, որից հետո այս նախագծի շրջանակներում բնական գազն սկսել է հոսել Ադրբեջանից Եվրոպայի ուղղությամբ:

Տրանսանատոլիկ գազամուղի նախագծի (TANAP) նպատակն է Եվրոպայի և Թուրքիայի գազամուղի պահանջների բավարարումը և բնական գազի մատակարարման ճանապարհների բազմազանեցումը:

Նախագծի արժեքն է 10 միլիարդ ամերիկյան դոլլար: TANAP-ի գազամուղը տարեկան եվրոպա կուղարկի 16 մլրդ խորանարդ մետր գազ: Ապագայում նախատեսված է ավելացնել թողունակությունը, 2023 թվականին՝ 23 միլիարդ խորանարդ մետրով, իսկ մինչև 2026 թվականը՝ 31 միլիարդ խորանար մետրով: