Գիորգի Գախարիան պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան
Գիորգի Գախարիան պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան:

Գիորգի Գախարիայի առաջին պաշտոնական այցերը կայանալու են Վրաստանի հարևան երկրներում:

«Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի առաջին պաշտոնական այցերն իրականացվելու են Վրաստանի հարևան երկրներում, որոնք մեր կարևորագույն գործընկերներն են, ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ՝ առևտրատնտեսական ուղղությամբ:

2019 թվականի հոկտեմբերի 9-ին վարչապետը մեկնելու է Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ՝ Հայաստանի Հանրապետություն: Ամսվա վերջին կայանալու է վարչապետի այցը Թուրքիա»,- նշված է վարչապետի մամլո ծառայության տարածած տեղեկությունում: