Գիորգի Գախարիան ՆԳ նախարարի պաշտոնում ներկայացնել է Վախտանգ Գոմելաուրիի, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը
Գիորգի Գախարիան ՆԳ նախարարի պաշտոնում ներկայացնել է Վախտանգ Գոմելաուրիի, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը

Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում ներկայացվել է Վախտանգ Գոմելաուրին, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում, Իրակլի Ղարիբաշվիլին: Այս մասին հայտարարել է Վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան, «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում ներկայացվել է պաշտպանության նախկին նախարար Լևան Իզորիայի թեկնածությունը:

Վախտանգ Գոմելաուրին պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավարն է, իսկ Իրակլի Ղարիբաշվիլին զբաղեցնում է «վրացական երազանքի» քաղաքական քարտուղարի պաշտոնը: