Գիորգի Գախարիան ներկա է գտնվել Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի բացման պաշտոնական արարողությանը
Գիորգի Գախարիան ներկա է գտնվել Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի բացման պաշտոնական արարողությանը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մասնակցում է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին:

Կառավարության ղեկավարը ներկա է գտնվել համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, որտեղ խոսքով ելույթ են ունեցել համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր, պրոֆեսոր Կլաուս Շվաբը, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգան և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի գլխավոր թեմաներից մեկը կլիմայական փոփոխություններն է:

Դավոսի տնտեսական համաժողովին, որն այս տարի նշում է 50-ամյա հոբելյանը, մասնակցում են բազմաթիվ երկրների առաջնորդներ:

Համաժողովին  Վրաստանի պատվիրակությունը գլխավորում է վարչապետը:

Թողնել մեկնաբանություն