Գիորգի Գախարիան ներկա է գտնվել Աբխազիայի զինված հակամարտության ժամանակ զոհված 13 անձանց քաղաքացիական հոգեհանգստին
Գիորգի Գախարիան ներկա է գտնվել Աբխազիայի զինված հակամարտության ժամանակ զոհված 13 անձանց քաղաքացիական հոգեհանգստին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Սամեբայի աթոռանիստն տաճարում ներկա է գտնվել Աբխազիայի զինված հակամարտության ժամանակ զոհված 13 անձանց քաղաքացիական հոգեհանգստին:

Կառավարության ղեկավարը նախարարների կաբինետի անդամների և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ միասին հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին և ցավակցել նրանց ընտանիքներին:

Գիորգի Գախարիան նշել է, որ նրանցից յուրաքանչյուրը ցույց է տվել անձնուրացության մեծ օրինակ, նրանք հերոսներ են և կարևոր է, որ տարիների ընթացքում նրանց գերեզմանների մասին տեղեկության բացակայությունից հետո, այսօր հնարավոր է դարձել նրանց պատվով հուղարկավորել:

Վարչապետի գնահատմամբ, վրաց-աբխազական համակարգող մեխանիզմը տարիներ է աշխատում է անհետ կորածների դիերը տեղափոխելու շուրջ և դա շատ կարևոր հարթակ է:

Վարչապետն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչին և միջազգային գործընկերներին: