Գիորգի Գախարիան ՆԱՏՕ-ի շտաբակայանում հանդիպել է Ենս Սթոլթենբերգին
Գիորգի Գախարիան ՆԱՏՕ-ի շտաբակայանում հանդիպել է Ենս Սթոլթենբերգին

Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացը և Սև ծովի անվտանգությունն էր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հանդիպման գլխավոր թեմաները: Հանդիպումն այսօր կայացել է Բրյուսելում, ՆԱՏՕ-ի շտաբակայանում:

Վրաստանի կառավարության վարչության փոխանցմամբ, հանդիպմանը նշվել է, որ վերջին տարիներին, ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը զարգանում է շատ դինամիկ կերպով, բարձր մակարդակի հանդիպումները և համատեղ զորավարժությունների արդյունավետ անցկացումը հաստատում են ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման կայուն աջակցությունը:

Գիորգի Գախարիան և Ենս Սթոլթենբերգը քննարկել են գլոբալ համավարակի պայմաններում ՆԱՏՕ-Վրաստան դինամիկ համագործակցության և ինտեգրման գործընթացի պահպանման ճանապարհները:

Հանդիպմանը խոսքը վերաբերել է ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի քննարկմանը: Զրույցի ժամանակ առանձնապես ընդգծվել է Սև ծովի անվտանգության առումով համագործակցության խորացման նշանակությունը:

Վարչապետը հայտարարել է, որ Վրաստանը, որպես Սև ծովի լայն տարածաշրջանի մաս, կարող է զգալի դերակատարություն ունենալ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական և անվտանգության ուղղություններով:

Գիորգի Գախարիան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել է Վրաստան: