Գիորգի Գախարիան իրավապահ մարմիններին կարգադրել է արտակարգ իրավիճակի ժամանակ սահմանված սահմանափակումների արդյունավետ կատարման վերահսկում
Գիորգի Գախարիան իրավապահ մարմիններին կարգադրել է արտակարգ իրավիճակի ժամանակ սահմանված սահմանափակումների արդյունավետ կատարման վերահսկում

Կորոնավիրուսի կապակցությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի իրավապահ թեմատիկ խմբի նիստի ժամանակ, որը այսօր կառավարության գրասենյակում կայացել է վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ, քննարկվել է իրավապահ մարմինների կողմից արտակարգ դրության շրջանակներում սահմանված սահմանափակումների արդյունավետ կատարման մեխանիզմների հարցը:

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Գիորգի Գախարիան իրավապահ մարմինների և համապատասխան ծառայության ստորաբաժանումների ղեկավարների հետ միասին, քննարկել է արտակարգ դրության ժամանակ, երկրում իրավակարգի, անվտանգության և մոնիտորինգի տեսանկյունից իրականացվելիք համապատասխան միջոցառումները: Վարչապետը տվել է համապատասխան կարգադրություններ:

Ուշադրություն է դարձվել ինքնամեկուսացման, կարանտինի և հասարակական կարգի պաշտպանության վերահսկման, հավաքների իրավասության կարգի և հեռավորությունը պաշտպանելու անհրաժեշտության վրա, ինչպես նաև ընդգծվել է, որ սոցիալական հեռավարությունը ունի կարևորագույն նշանակություն:

Հանդիպմանը քննարկվել է ինքնամեկուսացման կամ կարանտինի կարգի խախտողների հանդեպ, արտակարգ իրավիճակի ռեժիմում իրականացվելիք միջոցառումները, որոնք նախատեսում են նշված գործողություն իրականացնող անձի հարկադիր տեղափոխում  համապատասխան հաստատություն և պատժամիջոցների կիրառում:

Ուշադրության կենտրոնում էր միջազգային ուղևորատար օդային, ցամաքային և ծովային երթևեկությունը, և ընդգծվել է, որ շարունակվում է սահմանային անցակետերում խստացված հսկողությունը: Ասվել է նաև, որ բեռնափոխադրումների ուղղությամբ խափանումներ չեն լինի և այդ ուղղությամբ ընթացակարգերը պարզեցված են, որպեսզի բեռնափոխադրումներն իրականացվեն առանց խափանումների:

Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության լրատվությամբ, վարչապետը ևս մեկ անգամ կոչ է արել քաղաքացիներին,  պահպանել կանոնները և դրսևորել սոցիալական բարձր պատասխանատվություն, որպեսզի վտանգի չենթարկեն իրենց մերձավորներին և ընդհանրապես հասարակությանը: