Գիորգի Գախարիան հանդիպում է «թեթրի խմաուրի» շարժման ցույցի կազմակերպիչների հետ
Գիորգի Գախարիան հանդիպում է «թեթրի խմաուրի» շարժման ցույցի կազմակերպիչների հետ

Վրաստանի ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիան այս րոպեներին հանդիպում է «թեթրի խմաուրի» (սպիտակ աղմուկ) շարժման ցույցի կազմակերպիչների հետ: Այս մասին առաջին ալիքի լրագրողը փոխանցում է Ռուսթավելիից:

Հանդիպումը ընթանում է խորհրդարանի շենքում:

Քիչ առաջ Գիորգի գախարիան պատրաստակամություն է հայտնել գնալ ցույցի կազմակերպիչների մոտ և պատասխաներ ուրբաթ օրը գիշերային ակումբներում իրականացրած հատուկ գործողության վերաբերյալ գոյություն ունեցող հարցերին: