Գիորգի Գախարիան հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Գիորգի Գախարիան հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Բրյուսել կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը ուշադրություն են դարձրել COVID-19-ի գլոբալ համավարակի արդյունքում ստեղծած մարտահրավերներին և համավարակի դեմ պայքարի գործընթացում ձեռնարկված քայլերին: Ընդգծվել է այդ առումով Վրաստանի հաջողությունը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը համավարակի դեմ պայքարում ֆինանսական աջակցության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի և երկրի եվրաինտեգրման գործընթացի կարևոր հարցեր:

Վարչապետը նշել է, որ Վրաստանը Եվրամիությանը ինտեգրվելու ճանապարհին նախանշել է երեք հիմնական գերակայություն. Ժողովրդավարական զարգացում և ինստիտուցիոնալ ամրապնդում, Սևծովյան տարածաշրջանում Վրաստանի ռազմավարական դերի ամրապնդում  և տրանսպորտային և հաղորդակցական կապերի բարելավում:

Վրացական կողմի գնահատմամբ, Վրաստանի, որպես Սևծովյան տարածաշրջանի ավելի լայն մաս, կարող է կարևոր դեր ունենալ Եվրոպայում այլընտրանքային էներգիայի փոխադրման և հեռահաղորդակցության կենտրոնի կարգավիճակով և տարածաշրջանի համար կարևոր էներգետիկ միջանցքով:

Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարության ղեկավարը ընդգծել է Վրաստանի ֆիզիկական կապի կարևորությունը Եվրամիության հետ և այդ նպատակին հասնելու գործնական գործիքներ գտնելու ջանքերը: Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին Վրաստանում հոկտեմբերի 31-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների մասին:

Վարչապետը նշել է, որ երկրում ԵԱՀԿ-ի և Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականների նախատեսմամբ, իրականացվել են համապարփակ ընտրական բարեփոխումներ, որոնց նպատակը ազատ և արդար ընտրությունների անցկացումն ու ժողովրդավարական համախմբմանն աջակցելն է:

Վարչապետը հույս է հայտնել, որ ընտրություններին կհետևեն հնարավորինս շատ եվրոպական կառույցների դիտորդներ, իսկ Վրաստանի կառավարությունը կապահովի դրանց անվտանգության չափանիշների լիարժեք պահպանումը: Զրույցի ընթացքում քննարկվել է անվտանգության ոլորտում Վրաստան-ԵՄ համագործակցությունը:

Վարչապետը նշել է, որ Վրաստանը եվրոպական անվտանգության բաղկացուցիչ մասն է և պատրաստ է ավելի շատ ներդրումներ իրականացնել այդ ուղղությամբ: Կարևորվել է նաև Վրաստան-Եվրամիություն բարձր մակարդակի անվտանգության ռազմավարական երկխոսությունը, որպես երկկողմ անվտանգության ոլորտում համագործակցության կարևոր բաղադրիչ: Կողմերը ուշադրություն են դարձրել տարածաշրջանում տիրող իրավիճակին և Վրաստանի բռնազավթված տարածքներում առկա մարտահրավերներին:

Վարչապետը Եվրախորհրդի նախագահի հետ մանրամասն խոսել է բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների ծանր իրավիճակի, այսպես կոչված սահմանագծման գործընթացի և բռնազավթված գծի վրա այսպես կոչված անցակետերի փակման արդյունքում ստեղծված մարդասիրական ծանր իրավիճակի մասին: Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատեց ԵՄ-ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ: