Գիորգի Գախարիան հանդիպել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին
Գիորգի Գախարիան հանդիպել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին:

Գախարիան դիվանագետին շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առթիվ և նշել, որ երկու երկրների համար էլ անկախության գաղափարն ունի առանձնահատուկ նշանակություն:

Հանդիպմանը խոսքը վերաբերել է Վրաստան-Հայաստան քաղաքական և տնտեսական համագործակցության հարցերին: