Գիորգի Գախարիան հանդիպել է Վրաստանում EUMM-ի նոր ղեկավարի հետ
Գիորգի Գախարիան հանդիպել է Վրաստանում EUMM-ի նոր ղեկավարի հետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) նոր ղեկավար, Մարեկ Շչիգելի հետ:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը հանդիպման ընթացքում զրուցել են երկրի կայունության և խաղաղության ապահովման գործում, դիտորդական առաքելության, որպես տեղում միակ միջազգային մեխանիզմի դերի մասին:

Ըստ նրանց, ուշադրություն է դարձվել Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում, ինչպես նաև բռնազավթված գծի երկայնքով անվտանգության, մարդասիրական և մարդու իրավունքների տեսանկյունից առկա ծանր իրավիճակի վրա: Խոսքը վերաբերել է նաև վերջին շրջանում Վրաստանի քաղաքացիների ձերբակալության փաստերի վրա: