Գիորգի Գախարիան և  Ֆատու Բենսուդան զրուցել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմի գործով ընթացող հետաքննության մասին
Գիորգի Գախարիան և Ֆատու Բենսուդան զրուցել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմի գործով ընթացող հետաքննության մասին

2008 թվականի օգոստոսյան պատերազմի գործով ընթացող հետաքննության մասին են զրուցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան և Քրեական իրավունքի միջազգային դատարանի դատախազ Ֆատու Բենսուդան հանդիպմանը, որն այսօր կայացել է Մյունհենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում:

Զրույցի ժամանակ նշվել է վրացական կողմի արդյունավետ համագործակցությունը դատախազի գրասենյակի հետ, որպեսզի մանրամասն հետաքննվի վրացական կողմի համար կենսական նշանակություն ունեցող առաջնահերթությունները:

Քրեական իրավունքի միջազգային դատարանի դատախազը նշել է հետաքննության մեջ առկա առաջընթացը և ընդգծել այն մեծ ջանքերը, որոնք ստիպված  են ներդնել իր քննիչները, որպեսզի հետաքննությունն ընթանա առավել արդյունավետ և արագ կերպով: