Գիորգի Գախարիան հանդիպել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին
Գիորգի Գախարիան հանդիպել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին

Լիտվային Հանրապետությունում այցով գտնվող Վրաստանի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հանդիպել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսին,- այս մասին տեղեկություն է տարածել ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, հանդիպմանը կողմերը զրուցել են Եվրամիության հետ անայցագրային ռեժիմի կայունության պահպանման տեսանկյունից Վրաստանի կառավարության կողմից իրականացված և նախատեսված միջոցառումների մասին:

Գիորգի Գախարիան լիտվական կողմին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության և եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման գործընթացում ցուցաբերած օգնության համար:

Կողմերը քննարկել են երկու պետությունների միջև բարեկամական և ռազմավարական համագործակցության շրջանակներում ընթացող նախագծերի և նախատեսված միջոցառումների մասին:

Վրաստանի ներքին գործերի նախարարը և Լիտվային արտաքին գործերի նախարարը զրուցել են նաև առկա համագործակցության խորացման և ապագա ծրագրերի իրագործման մասին: