Գիորգի Գախարիան հանդիպել է Ջորջ Կենտին
Գիորգի Գախարիան հանդիպել է Ջորջ Կենտին

Վրաստան-ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության հիմնական ուղղություններն և երկկողմ համագործակցության հարցերն են քննարկել  Վրաստանի կառավարության գրասենյակում, Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան և ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպայի և եվրասիայի հարցերով օգնական, Ջորջ Կենտը:

Վարչապետի մամուլի ծառայության լրատվությամբ, ուշադրություն է դարձվել ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված երկկուսակցական աջակցության ակտի վրա, որը վարչապետը գնահատել է որպես Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների բարձր մակարդակի հաստատում:

Հանդիպմանը կողմերը զրուցել են Վրաստանի բռնազավթված տարածքներում անվտանգության և մարդասիրական տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակի մասին, ինչպես նաև քննարկել են վերջին ժամանակներին բռնազավթված գծի մոտ տեղի ունեցած միջադեպերը:

Հանդիպմանը ներկա էին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար, Եղիսաբեթ Ռուդը, ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժանմունքի ղեկավար, Լիզ Զենտոսը, իսկ վրացական կողմից կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին և արտաքին հարաբերությունների հարցերով վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին: