Գիորգի Գախարիան հանդիպել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուբերտ Քնիրշի հետ
Գիորգի Գախարիան հանդիպել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուբերտ Քնիրշի հետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպում է անցկացրել Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուբերտ Քնիրշի հետ:

Կառավարության ղեկավարը գերմանացի դեսպանին շնորհավորել է Եվրամիության խորհրդի նախագահության առթիվ, որի պարտականությունը երկիրն ստանձնել է երեկ, 6 ամսով:

Գերմանիայի դեսպանի խոսքով, նախագահության ընթացքում Եվրամիության օրակարգում առկա քաղաքական և այլ կարևոր հարցերի հետ մեկտեղ գլխավոր առաջնահերթությունը Եվրոպայի երկրների կողմից կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարումն է:

Բացի այդ, Հուբերտ Քնիրշը նշել է, որ Վրաստանն ունի շատ կարևոր դրական արդյունքներ համավարակի դեմ պայքարի ուղղությամբ և այդ պայքարում հարկ է ընդգծել ինչպես երկրի իշխանության որոշումները, այնպես էլ՝ Վրաստանի քաղաքացիների ջանքերը:

Իր հերթին, վարչապետը գերմանացի դեսպանին շնորհակալություն է հայտնել վստահության և ռազմավարական գործընկերության համար, ինչը մեկ անգամ ևս հաստատում է Եվրամիության կողմից Վրաստանն այն 15 երկրների թվում անվանելը, որոնց համար տալիս է սահմանները բացելու հանձնարարական: Կառավարության ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսի տարածման տեսանկյունից, Եվրամիության կողմից Վրաստանը անվտանգ երկիր գնահատելը մեծ հնարավորություն է, որը պետք է օգտագործել խելամիտ և հետևողական կերպով: Հանդիպմանն ընդգծվել է այն փաստը, որ Վրաստանը շարունակում է աշխատել Եվրամիության անդամ կոնկրետ պետությունների հետ, որպեսզի համակարգված և աստիճանաբար հնարավոր դառնա անվտանգ երթևեկությունը:

Թողնել մեկնաբանություն