Գիորգի Գախարիան հանդիպել է Արմեն Սարգսյանին և Գարեգին Երկրորդին
Գիորգի Գախարիան հանդիպել է Արմեն Սարգսյանին և Գարեգին Երկրորդին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին:

Բանակցություններն ընթացել են դեմ առ դեմ և ընդլայնված ձևաչափում: Կողմերն ընդգծել են երկկողմ բարիդրացիական հարաբերությունները և առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ առկա դինամիկան:

Հայաստանի Հանրապետության նախագահը Գիորգի Գախարիային շնորհավորել է Վրաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն:

Երևանում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի վարչապետին կառավարական պատվիրակության հետ միասին հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Վրաստանի կառավարության ղեկավարն այցի շրջանակներում ծաղկեպսակ է դրել 1915 թվականին զոհված հայերի հուշարձանին:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Հայաստանում էր հյուրընկալվում կառավարական պատվիրակության հետ միասին, որի կազմում էր՝ արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան և վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին: