Գիորգի Գախարիան հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ
Գիորգի Գախարիան հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Հանդիպման մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։

Զրույցի ժամանակ նշվել է, որ Վրաստանի և հայաստանի հանրապետության միջև  գոյություն ունեցող հարաբերությունները, բարձրաստիճան հանդիպումների ֆոնին, կրում են առանձնահատուկ դրական դինամիկա։

Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի վարչապետի Հայաստան այցի ժամանակ ընդունած որոշումների ընթացքը։ Գիորգի Գախարիան և Արմեն Սարգսյանը հայտնել են պատրաստակամություն, ապագայում ևս շարունակել երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը։