Գիորգի Գախարիան Գորիում հանդիպում է մանկավարժներին
Գիորգի Գախարիան Գորիում հանդիպում է մանկավարժներին

Այն պետական ծառայությունները, պետության գործառույթները, որոնք կրում են մանկավարժները, բժիշկները և ոստիկանությունը, շատ կարևոր է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Շիդա Քարթլիի շրջանի մանկավարժների հետ հանդիպմանը:

Վարչապետի խոսքով, բոլոր այցերը շրջաններ մեկնարկելու են մանկավարժների հետ հանդիպումով, շարունակվելու՝ բժիշկներով, ոստիկանությամբ, իսկ այնուհետև՝ տեղի իշխանությամբ:

«Սրա նպատակն այն է, որ ավելի լավ և ուղղակիորեն տեղեկանանք, թե ինչ է կատարվում շրջանում: Այսօր այն փուլում ենք, երբ ժամանակը և արդյունավետությունն ամենակարևորն է: Որակն արդեն երկրորդ տեղում է: Հուսով եմ, կկարողանանք պատասխանել ձեր ամենասուր հարցերին և ցույց տալ, թե մեզ համար որքան կարևոր է յուրաքանչյուր մարդու համար հարմարավետ, խաղաղ պայմաններ ստեղծելը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Թողնել մեկնաբանություն