Գիորգի Գախարիան դիմել է ցուցարարներին - 5 մեգավատանոց ՀԷԿ-ի պատճառով, որի շուրջ հնարավոր էր բանակցել, քարեր եք նետել համազգեստ կրող մարդկանց ուղղությամբ
Գիորգի Գախարիան դիմել է ցուցարարներին - 5 մեգավատանոց ՀԷԿ-ի պատճառով, որի շուրջ հնարավոր էր բանակցել, քարեր եք նետել համազգեստ կրող մարդկանց ուղղությամբ

5 մեգավատանոց ՀԷԿ-ի պատճառով, որի շուրջ հնարավոր էր բանակցել, քարեր եք նետել համազգեստ կրող մարդկանց ուղղությամբ,-այսպես է դիմել Վրաստանի ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիան Պանկիսիի կիրճում հավաքված մարդկանց:

«Ասեք ինձ մի բան, մենք մեկն ենք, ապրում ենք մեկ երկրում, մենք այս հող ու ջրի զավակներն ենք, ինչու համար, 5 մեգավատանոց ՀԷԿ-ի պատճառով, որի շուրջ հնարավոր էր բանակցել, քարեր եք նետել համազգեստ կրող մարդկանց ուղղությամբ, այսպես չի կարելի: Եկել եմ և զրուցում եմ ձեր հետ:

Ոչ մեկ թույլ չի տա, որ խախտվեն Վրաստանի քաղաքացիների իրավունքները, ինչպես ձեր, այնպես էլ համազգեստով մարդկանց իրավունքները: Դրա մասին պետք է զրուցենք, այսպես չի կարելի»,-ասել է Գիորգի Գախարիան:

Հատուկ նշանակության ջոկատի և ցուցարարների միջև ընդհարման ժամանակ Պանկիսիի կիրճում տուժել է մի քանի մարդ, այդ թվում ցուցարարներ, ոստիկաններ և լրագրողներ: Կան նաև ձերբակալվածներ, սակայն նրանց քանակի մասին լրատվություն դեռ.ս չի տարածվել:

Ցուցարարները հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ նետել են քարեր և փայտեր: Ցուցարարների դեմ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե մահակներ: Տեղացիները բողոքում են ՀԷԿ-ի շինարարության դեմ: