Գիորգի Գախարիան ցավակցել է Ուկրաինայում ռազմական օդանավի կործանման հետևանքով զոհված մարդկանց ընտանիքներին
Գիորգի Գախարիան ցավակցել է Ուկրաինայում ռազմական օդանավի կործանման հետևանքով զոհված մարդկանց ընտանիքներին

Ուկրաինայում ռազմական ինքնաթիռի կործանմանը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան է արձագանքել «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Նա ցավակցել է զոհերի ընտանիքի անդամներին և մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

«Խորը վշտացած եմ Ուկրաինայի ռազմական ինքնաթիռի կործանմամբ, որի հետևանքով զոհվել են օդանավում գտնվում մարդիկ, այդ թվում՝ ավիացիոն դպրոցի ուսանողները: Ցավակցում եմ զոհերի ընտանիքի անդամներին և ընկերներին, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- գրում է Գախարիան:

Ուկրաինայում ռազմական-տրանսպորտային օդանավի կործանման հետևանքով զոհվել է 25 մարդ:

Թողնել մեկնաբանություն