Գիորգի Գախարիան Բրյուսելում հանդիպումներ է ունեցել եվրախորհրդարանականների հետ
Գիորգի Գախարիան Բրյուսելում հանդիպումներ է ունեցել եվրախորհրդարանականների հետ

Այսօր Բրյուսելում «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան հանդիպումներ է ունեցել եվրախորհրդարանականների հետ: Տեղեկատվությունը տարածում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Նրանց խոսքով, Եվրախորհրդարանում տեղի են ունեցել Գիորգի Գախարիայի հանդիպումները Եվրախորհրդարանի՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցության» արտաքին հարաբերությունների խոսնակ Մայքլ Գալերի, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ծառայության գրասենյակի ղեկավար Ռիչարդ Թիբելսի և եվրախորհրդարանականներ Անդրյուս Կուբիլյուսի և Ռասա Յուկնևիչիենեսի հետ:

Կուսակցությունից հայտնում են, որ հանդիպմանը խոսքը հիմնականում վերաբերել է Վրաստանի Եվրամիությանը ինտեգրմանը, ներառյալ Եվրամիության հետ տնտեսական և քաղաքական համագործակցության խորացման հեռանկարները: Եվրախորհրդարանականների հետ հանդիպումների ժամանակ Գիորգի Գախարիան քննարկել է Վրաստանում նախատեսված 2021 թվականի տեղի ինքնակառավարման մարմինների ընտրությունները: «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահը նրանց տեղեկացրել է նաև իր սեփական քաղաքական ծրագրերի մասին:

«Հանուն Վրաստանի» քաղաքական կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կախաբեր Քեմոկլիձեն առավոտվանից Բրյուսելում աշխատանքային հանդիպումներ են ունենում արևմտյան գործընկերների հետ: Գիորգի Գախարիան արդեն հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդի և Եվրամիությունում Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համագործակցության, ԵԱՀԿ-ի և Ռուսաստանի ուղղություններով գործադիր տնօրեն Միխայիլ Զիբերտի հետ: