Գիորգի Գախարիան Բրյուսելում հանդիպել է Միխայիլ Զիբերտի հետ
Գիորգի Գախարիան Բրյուսելում հանդիպել է Միխայիլ Զիբերտի հետ

«Հանուն Վրաստանի» քաղաքական կուսակցության նախագահ, Գիորգի Գախարիան Բրյուսելում հանդիպել է «Արևելյան գործընկերության», Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համագործակցության, ԵԱՀԿ-ի և Ռուսաստանի ուղղությամբ գործադիր տնօրեն, Միխայիլ Զիբերտի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի առջև ծառացած մարտահրավերները ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, ինչպես նաև Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը և դրա գործնական գործիքները:

Միխայիլ Զիբերտի հետ հանդիպմանը Գիորգի Գախարիան խոսեց՝ «Հանուն Վրաստանի» կուսակցության քաղաքական ծրագրերի մասին: Քննարկվել են նաև երկրում նախատեսվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր: «Հանուն Վրաստանի» քաղաքական կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Կախաբեր Քեմոկլիձեն Բրյուսելում աշխատանքային հանդիպումներ են ունենում արևմտյան գործընկերների հետ:

Հանդիպումներ տեղի կունենան Եվրախորհրդարանի պատգամավորների, Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության ծառայության և Եվրոպայի խորհրդի նախագահի գրասենյակում, ինչպես նաև ՆԱՏՕ-ում:

Թողնել մեկնաբանություն