Գիորգի Գախարիան աշխատանքային այցով գտնվում էր Ստրասբուրգում
Գիորգի Գախարիան աշխատանքային այցով գտնվում էր Ստրասբուրգում

Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան աշխատանքային այցով գտնվում էր Ստրասբուրգում: ՆԳ նախարարության տեղեկությամբ, այցի շրջանակներում Գախարիան հանդիպումներ է անցկացրել եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտայն Դրագոնիսի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Վոյչեկ Սավիցկիսի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդիսի, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարքերթի և Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Մյատովիչի հետ:

Ինչպես հայտարարում են գերատեսչությունում, աշխատանքային այցի նպատակը եվրոպացի գործընկերներին ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ «Համակարգային նորացման» հայեցակարգին ծանոթացնելն էր, որը կապված է ոստիկանական ստորաբաժանումներում աշխատանքի որակական նոր մեթոդների և արդի չափանիշների ներդրման հետ:

«Հանդիպման շրջանակներում քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից նախարարության քաղաքականությունը, անցկացված միջոցառումները և գրանցած արդյունքները»,- նշված է ՆԳ նախարարության կողմից տարածած տեղեկությունում: