Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անցել է ինքնամեկուսացման վայր:
Այս մասին Գիորգի Գախարիան գրել է «Ֆեյսբուքում»:
«Ցավոք, ես հիմա ստիպված կլինեմ աշխատել այլ ռեժիմում, քանի որ իմ աշխատակցի մոտ, ում հետ ես երեկ ունեցել եմ երկարատև հաղորդակցություն, նպատակային թեստավորման ժամանակ ախտորոշվել է կորոնավիրուս: Համապատասխանաբար, անցել եմ ինքնամեկուսացման վայր և այս ռեժիմում կշարունակեմ աշխատանքս»,- գրում է Գիորգի Գախարիան: