Գիորգի Գախարիան Ան Լինդեսին և Միխաել Զիբերտին շնորհակալություն է հայտնում խորհրդարանական ընտրությունների դրական գնահատման և ժողովրդավարական բարեփոխումներին աջակցության համար
Գիորգի Գախարիան Ան Լինդեսին և Միխաել Զիբերտին շնորհակալություն է հայտնում խորհրդարանական ընտրությունների դրական գնահատման և ժողովրդավարական բարեփոխումներին աջակցության համար

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երկրում անց կացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, աջակցող հայտարարությունների համար շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Ան Լինդեսին և Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մայքլ Զիբերտին:

Կառավարության ղեկավարը արևմտյան գործընկերների գնահատականներին արձագանքել է «թվիթեր» սոցիալական ցանցում:

«Մենք բարձր ենք գնահատում Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ձեր դրական գնահատականը և անհամբեր սպասում ենք Շվեդիայի և Վրաստանի հարաբերությունների հետագա ամրապնդմանը», – գրել է Գիորգի Գախարիան:

Վարչապետը ընդգծել է նաև Վրաստանի և Գերմանիայի միջև առկա գործընկերության նոր փուլ տեղափոխվելու հեռանկարը:

«Շնորհակալ եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ցուցաբերած և երկրի համար պատմական ընտրական համակարգի բարեփոխումներին աջակցելու համար: Մենք անհամբերությամբ սպասում ենք գործընկերության նոր փուլ մտնելու, մեր հավատարիմ բարեկամ և գործընկեր երկրի հետ»,- գրել  է Վրաստանի վարչապետը: