Գիորգի Գախարիան ԱՄՆ-ի կառավարությանը շնորհակալություն է հայտնում օկուպացված տարածքների հարակից գյուղերում նոր ձեռնարկությունները ֆինանսավորելու համար
Գիորգի Գախարիան ԱՄՆ-ի կառավարությանը շնորհակալություն է հայտնում օկուպացված տարածքների հարակից գյուղերում նոր ձեռնարկությունները ֆինանսավորելու համար

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը շնորհակալություն է հայտնում օկուպացված տարածքների հարակից գյուղերում նոր ձեռնարկությունների ֆինանսավորելու նպատակով 500 000 դոլլար հատկացնելու համար:

Ինչպես հայտարարել է կառավարության ղեկավարը ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Եղիսաբեթ Ռուդի հետ հանդիպմանը, սա ԱՄՆ-ի կողմից Վրաստանին աջակցելու ևս մեկ հստակ արտահայտում է:

Հանդիպմանն ընդգծվել է օկուպացված տարածքներում վերջին ժամանակաշրջանում զարգացած իրադարձությունները, մարդասիրական և անվտանգության առումով առկա ծանր իրավիճակը և Խաշուրիի մունիցիպալիտետի Չորչանա գյուղի ուղղությամբ օկուպացված ուժերի կողմից արված ապակառուցողական քայլերը: