Գիորգի Գախարիան ԱՄՆ-ի դեսպանին շնորհավորում է երդմնակալության արարողության առթիվ
Գիորգի Գախարիան ԱՄՆ-ի դեսպանին շնորհավորում է երդմնակալության արարողության առթիվ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանին շնորհավորում է երդմնակալության արարողության առթիվ:

Կառավարության ղեկավարը նշում է, որ Վրաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի այցը լրացուցիչ դինամիկա կտա երկու երկրների ռազմավարական գործընկերությանը:

«Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատանքին՝ Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ձգտումների առաջընթացի և Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանն առավել շատ դինամիկա հաղորդելու համար»,- գրում է Գիորգի Գախարիան «Թվիթերի» պաշտոնական էջում:

Երեկ կայացել է Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Քելլի Դեգնանի երդմնակալության արարողությունը: Արարողությունը կայացել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտում: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քելլի Դեգնանին Վրաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել էր սեպտեմբերի սկզբին: